×

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ

 

Արտադրանքի Սերտիֆիկացման Մարմնի հավատարմագրման ոլորտներն են՝

 

 

 

Կառավարման Համակարգերի Սերտիֆիկացման Մարմնի Հավատարմագրման ոլորտները՝

 

Սերտիֆիկացում եվ Որակ ՍՊԸ

Որակը դա կարգախոս չէ, այլ՝ բիզնեսի գրավական

(+374) 96 35-00-01

(+374) 33 35-00-01

info@certify.am

info_cms@certify.am

Սերտիֆիկացման Մարմին

Համապատասխանության գնահատական՝ համաձայն հավատարմագրման ոլորտի

Բարձրակարգ Ծառայություններ

Անհատական մոտեցում, սպառիչ պատասխաններ, 100% գոհունակությունը երաշխավորվում է

Մեր մասին

→ «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը ստեղծվել է 2017 թվականին, Մաքսային Միության և ՀՀ տեխնիկական կանոնակարգերին և նորմատիվ փաստաթղթերին (կամավոր սկզբունքով) համապատասխանության գնահատական տալու նպատակով՝ համաձայն իր հավատարմագրման ոլորտի:

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ն հավատարմագրվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065 - 2013 ստանդարտի պահանջներին համապատասխան՝ Հավատարմագրման Վկայագիր N 018/S-036 (http://www.armnab.am/CertificationBodyList) և նշանակվել որպես գնա­հատման մարմին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարու­թյան կողմից ՀՀ Գնահատման Մարմնի Նշանակման Վկայական Ն-21  (https://mineconomy.am/page/400):

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ սերտիֆիկացման մարմինը գտնվում է մաքսային միության հավատարմագրված լաբորատորիաների և արտադրանքի սերտիֆիկաց­ման մարմինների միասնական գրանցամատյանում (http://www.eurasiancommission.org/hy/Pages/default.aspx) և տրամադրում է համապատասխանության հայտարարագրեր և սերտիֆիկատներ` համաձայն մաքսային միության կանոնակարգերի:

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմնի ծառայությունների գնագոյացումն ու արժեքը ներկայացված են՝  Հրաման № 515-Ն առ 16․04․2015թ. «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ինչպես նաև ընկերության PR 09.01-17 ընթացակարգի FO 09.01.14-17 ձևում:

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը պահպանում և ըստ պահանջի հասանելիություն է ապահովում (հրապարակումների, էլեկտրոնային լրատվամիջոցների կամ այլ միջոցների միջոցով) հետևյալը՝

ա)տեղեկատվություն (կամ դրա հղումը)՝ սերտիֆիկացման սխեմայի (ների), գնահատման և տրամադրման կանոնների և ընթացակարգերի, հաստատման, ընդլայնման, կրճատման, կասեցման, չեղարկման կամ սերտիֆիկացման մերժման մասին, /(համաձայն ներքին ընթացակարգերի, ինչպես նաև սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտում գործող տեխնիկական կանոնակարգերի, ԵԱՏՄ և ՀՀ այլ կարգավորող փաստաթղթերի),

 

բ)հայտատուների և հաճախորդների իրավունքների և պարտականությունների նկարագրությունը, ներառյալ սերտիֆիկացման մարմնի անվան և սերտիֆիկացման նշանի օգտագործման պահանջները, պատժամիջոցները կամ սահմանափակումները, ինչպես նաև տրված հավաստագրման փաստաթղթերի հղումները, /(ամբողջական տեղեկատվությունն ամրագրված է հայտատուի և սերտիֆիկացման մարմնի միջև պայմանագրում),

 

գ)տեղեկատվություն բողոքների և բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ, /(սերտիֆիկացման մարմնի ներքին ընթացակարգերի համապատասխան, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության կապի միջոցներով (ինտերնետ, հեռախոս))։

 

→ «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինը ստեղծվել է 2019 թվականին` ԻՍՕ 17021-1:2015 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինը հավատարմագրվել է  Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17021-1-2015, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27006-2016 ստանդարտների պահանջներին համապատասխան` Հավատարմագրման վկայագիր № 002/M-008 

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինը ներառված է Ազգային հավատարմագրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինների միասնական գրանցամատյանում (http://www.armnab.am/ManagementSystemsListN):

Հավատարմագրման արդյունքում ԿՀՍՄ-ն իրավասու է իրականացնել սերտիֆիկացման գործընթացներ` համաձայն իր հավատարմագրման ոլորտների:

 

Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինն իրականացնում է կազմակերպությունների  Որակի և Սննդամթերքի անվտանգության  կառավարման համակարգերի խորհրդատվություն*, ներդրում, աուդիտ և սերտիֆիկացում:

 

«Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինը ներդրել է մատուցվող ծառայությունների շարունակական բարելավմանը միտված որակի կառավարման համակարգ, որի կարևորագույն մասն են կազմում որակի և անկողմնակալության քաղաքականությունները:

 

Աուդիտի գործընթացը, սերտիֆիկատի տրամադրումը, կասեցումը, դադարեցումը կամ սերտիֆիկացման ոլորտի կրճատումը, ինչպես նաև բողոքների և բողոքարկման գործընթացները իրականացվում են համաձայն հաստատված ընթացակարգերի:

 

Սերտիֆիկացման մարմնի անվանման և սերտիֆիկացման նշանի կամ պատկերանիշի (լոգո) կիրառումը ԿՀՍՄ-ի կողմից իրականացվում է ներքին ընթացակարգի համաձայն։

 

 

 

*ԿՀՍՄ-ն խորհրդատվություն տրամադրում է պահպանելով ԻՍՕ 17021-1-2015 ստանդարտի 5․2․5-5․2․8 ենթակետերով սահմանված անկողմնակալության պահանջները։

Ծառայություններ

Նորություններ

Հետադարձ կապ

  ՀՀ, Կոտայքի մարզ, Ակունք համայնք, Նոր Գյուղ, 6-րդ փ․, 1-ին շ․

 

       Արտադրանքի սերտիֆիկացման մարմին

  +374 60 46-00-76 (ներքին՝ 104), +374 96 35-00-01

  info@certify.am

 

        Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին

  +374 33 35-00-01

  info_cms@certify.am

 

  www.certify.am